Գլխավոր էջ Գլխավոր Հաստատվել է ԴՆԹ բնութագրերը ոստիկանությանը տրամադրելու կարգը

Հաստատվել է ԴՆԹ բնութագրերը ոստիկանությանը տրամադրելու կարգը

473
0

Կառավարությունը հաստատել է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից  ՀՀ ոստիկանությանը տրամադրելու կարգը:

Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝  ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու  նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ  բնութագրերի հաշվառումներ:

Նախագծով սահմանվում են ԴՆԹ բնութագրերի հաշվառմանը և փոխանցմանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ԴՆԹ բնութագրերն ոստիկանությանը տրամադրելու, դրանք ԴՆԹ  բազա մուտքագրելու ու համընկնման հարցի պարզման, ԴՆԹ բնութագրերի բազայից տեղեկությունների տրամադրման, ԴՆԹ բնութագրերի պահպանման և ոչնչացմանն  հետ կապված իրավակարգավորումներ, ինչպես նաև կանոնակարգվում են նշված գործընթացում շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության հետ կապված որոշ հարցեր:

Նշված գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների կարիք չկա, իսկ համապատասխան հաստիքներ  կհատկացվեն ընդհանուր օպտիմալացումից հետո: Արդեն իսկ ստեղծվել եւ փորձարկվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ էլեկտրոնային պաշտպանված կապը:

Նախագծի ընդունմամբ ապահովվում է ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ