Գլխավոր էջ Նորություններ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը շրջանցել է ԱՄՆ-ին

1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը շրջանցել է ԱՄՆ-ին

651
0

Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով շրջանցել է Միացյալ Նահանգներին, որն աշխարհում առաջատարն է «Քովիդ-19»-ով վարակման և հիվանդությունից մահացության տվյալներով:

Այս մասին վկայում են Worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, որոնց համաձայն՝ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն ԱՄՆ-ի համար ներկա պահին կազմում է 7328, Հայաստանի համար՝ 7329:

1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը ողջ աշխարհում 11-րդն է: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը,Պերուն:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 711, մահվան՝ 18 դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը մեր երկրում հասել է 21 717-ի, մահացածներինը՝ 516-ի:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակի ընթացքում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 130-ը մահացել են այլ պատճառներով, որոնցից 4-ը՝ վերջին մեկ օրում:

ԱՄՆ-ում հիվանդությունից մինչ օրս մահացել է 123 500 մարդ, վարակվել՝ 2 425 424-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ