Գլխավոր էջ Նորություններ Ճապոնիայում գրանցվել է մեկ ամսում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի առավելագույն աճ

Ճապոնիայում գրանցվել է մեկ ամսում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի առավելագույն աճ

439
0

Ճապոնիայում գրանցվել է մեկ ամսում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի առավելագույն աճ: Վարակվածների թիվը մեկ օրում կազմել է 90, ինչն առավելագույն ցուցանիշ է վերջին մեկ ամսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Դեպքերի մեծ մասը՝ 55, գրանցվել է Տոկիոյում: Քաղաքում հանվել են բոլոր սահմանափակումները բիզնեսի եւ տարբեր օբյեկտների աշխատանքի համար:

Վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess նավում վարակվածներին, հասնում է 18 836-ի, մահվան դեպքերի թիվը հասել է 982-ի: Ապաքինվել է 16,9 հազար մարդ: Մոտ 60 պացիենտի վիճակը ծանր է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ