Գլխավոր էջ Գլխավոր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 606 հազարից

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 606 հազարից

403
0

Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 176-ով՝ ընդհանուրը դառնալով 606 հազար 881: ՏԱՍՍ գործակալությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի տվյալների համաձայն՝ օրվա կտրվածքով վարակվածության աճն այս անգամ ռեկորդային ցածր է եղել՝ կազմելով 1.2 տոկոս:

Ներկա պահին բուժհաստատություններում բուժում է ստանում 229 հազար 546 մարդ: Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 12 հազար 393-ով՝ դառնալով 368 հազար 822: Սա բարձր ցուցանիշ է, այն ընդհանուր վարակվածների թվի 60.7 տոկոսն է: Կորոնավիրուսի հետևանքով Ռուսատանում մահերի թիվը կազմում է 8 հազար 513: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ