Գլխավոր էջ Գլխավոր «COVID-19-ը տարօրինակ անուն է»․ Թրամփ

«COVID-19-ը տարօրինակ անուն է»․ Թրամփ

520
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի փոխարեն կրկին օգտագործել է քունգ ֆլյու տերմինը (flu-անգլ.՝ գրիպ)` հիշատակելով չինական քունգ-ֆու մարտարվեստը, գրում է Daily Mail-ը։

Թրամփն այդ տերմինը հնչեցրել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի Dream City եկեղեցում հավաքված իր 3000 աջակիցների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։

«Քունգ ֆլյու, COVID-19, COVID․ հարցրի՝ 19 ի՞նչ է նշանակում։ Որոշ մարդիկ չեն կարող բացատրել դրա իմաստը։ COVID-19․․․տարօրինակ անուն է։ Ես կարող էի ուրիշ շատ ու շատ այլ անուններ տալ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նրա խոսքով՝ ոմանք վարակը «չինական գրիպ են կոչում, կամ Չինաստան»։

«Վերադառնամ բուն ասելիքիս՝ մենք ավելի ուժեղ կդառնանք, քան երբևէ եղել ենք, և շատ շուտով»,- հավելել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին, մեկնաբանելով Թրամփի՝ կորոնավիրուսը նկարագրելու համար կիրառած տերմինը, պնդել էր, որ այն ռասիստական ենթատեքստ չունի։

Ավելի վաղ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում իր աջակիցների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփն ասել էր․ «Այս հիվանդությունն ունի պատմության մեջ ամենամեծ թվով անունները։ Անձամբ ես կարող եմ հիշատակել քունգ ֆլյուն։ Շատերը դա անվանում են պարզապես վիրուս, մյուսները՝ գրիպ։ Ո՞րն է տարբերությունը: Մենք ունենք կորոնավիրուսի անվան շուրջ 19-20 տարբերակ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ