Գլխավոր էջ Գլխավոր Լատինական Ամերիկայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 100 հազարը

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 100 հազարը

407
0

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը, հայտնում է Reuters-ը:

Վերջին շաբաթների ընթացքում աշխարհամասը վերածվել է կորոնավիրուսի էպիկենտրոնի՝ աշխարհի բազմաթից երկրներում համաճարակային իրավիճակի շարունակական լավացման պայմաններում:

Լատինաամերիկյան երկրներից օրակական հաստատվող նոր դեպքերի թվով ռեկորդակիրը Մեքսիկան է՝ հունիսի 23-ին գրանցվել է վարակման 6.228 նոր դեպք, մահացել է ևս 793 մարդ: Այդպիսով՝ ընդհանուր առմամբ երկրում վարակման 191.410 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23.377 մարդ:

Համաճարակային իրավիճակն ամենից շատ ծանր է Բրազիլիայում, որտեղ վերջին 24 ժամում վարակման 39.436 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1.374 մարդ: Ընհանուր առմամբ, Բրազիլիայում մինչ այժմ շուրջ 52 հազար մարդ է մահացել, իսկ վարակվածների թիվն ավելի քան 1 միլիոն 100 հազար է:

Վարակի տարածման տեմպերն արագանում են Կենտրոնական Ամերիկայի երկրներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ