Գլխավոր էջ Նորություններ Իսրայելում մեկ օրում վարակվել է 101 մարդ

Իսրայելում մեկ օրում վարակվել է 101 մարդ

3249
0

Մեկ օրում Իսրայելում բժիշկները հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուսային հիվանդացությամբ նոր վարակման 101 դեպք։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 734-ի։ Այս մասին հայտնում է Իսրայելի Առողջապահության նախարարությունն, ըստ РИА Новости-ի փոխանցման։

Վերջին 24 ժամում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, Իսրայելում COVID-19-ից մահացել է 306 մարդ։ Ներկայումս Իսրայելի հիվանդանոցներում բուժում ստանում է 4743 մարդ, որոնցից 40-ի վիճակը գնահատվում է ծանր։ 28 պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքերին։ Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում կորոնավիրուսային ինֆեկցիան հաղթահարել է 15 685 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ