Գլխավոր էջ Գլխավոր Չինաստանում COVID-19-ով վարակման18 դեպք է գրանցվել

Չինաստանում COVID-19-ով վարակման18 դեպք է գրանցվել

429
0

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման 18 դեպք ու հիվանդության 7 ասիմպտոմատիկ կրող է գրանցվել, COVID-19- ից բուժված ոչ մի պացիենտ դուրս չի գրվել հիվանդանոցներից, հայտնում է Չինաստանի առողջապահության պետական ​​կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ 18 նոր դեպքերից 11-ը տեղական են (ինը՝ Պեկինում, երկուսը՝ Հեբեյ նահանգում), յոթը՝ ներկրված:

Նախօրեին Չինաստանում կորոնավիրուսով վարակման եւս 26 դեպք եւ հիվանդության ասիմպտոմատիկ 26 կրող էր հայտնաբերվել: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Պեկինում եւ կապված է Ֆենթայ թաղամասի «Սինֆադի» մեծածախ շուկայի հետ: Այն փակվել էր հունիսի 13-ին այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությունը  կորոնավիրուս էր հայտնաբերել ներմուծված սաղմոնի տախտակի վրա:

Չինաստանի մայրցամաքային հատվածում համաճարակի բռնկվելուց ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83396 դեպք, առողջացել է 78.413 մարդ, COVID-19-ով վարակված 349 հիվանդ մնացել է հիվանդանոցներում, 4.634-ը մահացել է: Ներմուծված դեպքերը 1876-ն են, 1787 մարդ առողջացել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ