Գլխավոր էջ Գլխավոր Ամառն ու սիրտը. օգտակար խորհուրդներ սրտաբանից

Ամառն ու սիրտը. օգտակար խորհուրդներ սրտաբանից

613
0

Ամառն իր լիիրավ գործառույթների մեջ է և մինչ շատերը ոգևորված են իրենց գեղեցիկ, գունավոր հագուստներով ու ջերմ եղանաը վայելելով մասնագետը հորդորում են ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ: MedMedia.am-ը ամռանը սրտանոթային հավանական բարդությունների ու դրանցից խուսափելու մասին զրուցել է սրտաբան Մարինա Օրդյանի հետ:

«Ամռան հենց առաջին իսկ օրերից սրտի հիվանդություն  ունեցողները պետք է դիմեն բժշկի խորհրդատվության և ձեռք բերեն բոլոր անհրաժեշտ դեղերը»,-ասաց սրտաբանը:

Վերջինիս խոսքով շոգին օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում, ինչի արդյունքում արյունը սկսում է խտանալ:

«Խիտ արյունը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, այդ պատճառով ցանկալի է  ավելի շատ ջուր խմել»,-ասաց սրտաբանը շեշտելով, որ շատ ջուր խմել կարելի է միայն առողջ մարդկանց, որոշ հիվանդությունների դեպքում դա հակացուցված է, այդ պատճառով սեփական «ջրային սննդակարգի» փոփոխումից առաջ ցանկալի խորհրդակցել մասնագետի հետ:

Այս շրջանում Մարինա Օրդյանը հորդորում է խուսափել ճարպոտ մթերքներից. դրանք սրտի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում:  «Փոխարենը ավելի լավ է նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին, որոնք օրգանիզմի համար օգտակար շատ վիտամիններ ու հանքանյութեր են պարունակում»,-ասաց բժշկուհին և ընդգծեց, որ   տարվա այս ժամանակաշրջանում սրտին օգնելու համար, պետք խուսափել ցերեկվա ժամը 12:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում արևի տակ գտնվելուց:

«Չպետք է մոռանալ թեթև, հարմար հագուստի և գլխի աքսեսուարի մասին: Հարկավոր է ավելի շատ հանգստանալ, սակայն շարունակել չափավոր ֆիզիկական վարժություններ կատարել և ամենօրյա երեկոյան զբոսանքներ կազմակերպել»,-եզրափակեց զրուցակից:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ