Գլխավոր էջ Նորություններ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերին չեն վճարել մայիսի պարգևաճարը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերին չեն վճարել մայիսի պարգևաճարը

795
0

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերին չեն վճարել մայիս ամսվա պարգեւաճարը: Այս մասին NEWS.am-ին ահազանգեց ԲԿ-ում աշխատող բուժքույրերց մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

«Ապրիլ ամիը աշխատաեցինք, նորմալ պարգեւավճար ստացանք, մայիս ամսվա համար պարգեւավճար չեն փոխանցել, միայն աշխատավարձ եւ հիվանդանոցի միջոցներից մի փոքր գումար են փոխանցել: Գնալով հիվանդները շատանում են, աշխատանքը ծանրանում է ու չգիտենք` կստանանք, թե` չէ»,- ասաց նա:

Բուժքույրը նշեց, որ իրենց խոստացել էին տալ պարգեւավճար, սակայն մինչեւ հիմա չեն վճարել եւ դեռ հույս էլ չկա, որ կվճարեն:

«Անցած անգամ ամսվա սկզբին են վճարել: Մենք էլ ծանրաբեռնվցած ենք աշխատում, օր ու մեջ 24 ժամյա հերթապահություն ենք իրականացնում, կամ ունենում ենք բուժանձնակազմից վարակվածներ, ու ավելի շատ ենք մնում: Ու առաջ եթե 15 հիվանդի ենք սպասարկում, հիմա 30 եւ ավելի»,- ասաց նա:

Բուժքույրը նշեց, որ իր տեղեկություններով բժիշկներին էլ պարգեւավճար չի փոխանցվել, այնինչ նախարարն ասել էր, կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պայքարող որ բուժանձնակազմին եռապատիկ ավելի են վճարում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ առաջացած խնդրի շուրջ պարզաբանեց, որ ապրիլ ամսվա պարգեւավճարը մեկանգամյա է եղել նախատեսված չի եղել այլ ամիսների համար, այն վճարվել է «Վարդանյան» ընտանիքի հիմնադրամի միջոցներից: Հետագա ամիսների համար պարգեւավճար նախատեսված չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ