Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության նախարարը պայքարում է կոնկրետ ծխախոտ ներկրող մեկ ընկերության դեմ

Առողջապահության նախարարը պայքարում է կոնկրետ ծխախոտ ներկրող մեկ ընկերության դեմ

29670
0

Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «հակածխախոտային» պայքարը վերածվում է անձնավորված և մեկ ընկերության դեմ պայքարի… Այդ մասին է վկայում առողջապահության նախարարի վերջին 2-3 օրերի հրապարակումները, որտեղ նա հստակ նշում է ծխախոտ ներկրող միայն ՄԵԿ ընկերության անուն և փորձում վարկաբեկող «նյութեր» պեղել և տեղադրել իր էջում:
Հիմա գոնե պա՞րզ է, որ ձեր սրտի նախարարը չի պայքարում այն բանի համար, որ մեր երկրում ծխող մարդկանց թիվը նվազի, այլ պայքարում է կոնկրետ ծխախոտ ներկրող ՄԵԿ ընկերության դեմ, ինչը արժեզրկում է ԻՐԱԿԱՆ հակածխախոտային պայքարը… Նման խնդիրները կստեղծեն անվստահություն առողջապհության նախարարության նկատմամբ և հետագա նման նախագծերն էլ դատապարտված կլինեն ֆիասկոյի:

Սա հովանավորչության ամենապարզ և ամենակոպիտ դրսևորումն է: Մնում է նախարարը էջում գրի «Marlboro-ի փոխարեն ծխե՛ք Kent» կամ նկար տեղադրի «Նոյ» ծխախոտի տուփով…

Հակակոռուպցիոն պայքա՞ր… չէ, չեմ լսել…

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ