Գլխավոր էջ Նորություններ Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների խումբ. ԱՆ

Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների խումբ. ԱՆ

415
0

Հունիսի 19-ին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։
Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։

Նույն օրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։ Աջակցությունը տեղ է հասել լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) ջանքերով։

Այսօր նաև Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության արդյունքում Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված երկրորդ օդանավը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին՝ նման աջակցության համար:

Հունիսի 19-ին կորոնավիրուսային հիցանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում…

Geplaatst door ՀՀ առողջապահության նախարարություն op Vrijdag 19 juni 2020

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ