Գլխավոր էջ Նորություններ Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի նոր ախտանիշ

Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի նոր ախտանիշ

1471
0

Աչքերի անսովոր կարմրությունը կարող է լինել COVID-19-ի ախտանիշներից մեկը: Այս մասին հաղորդվում է Կանադական ակնաբուժական միության ամսագրում:

Կանադացի մասնագետները հոսպիտալացված 29-ամյա պացիենտի մոտ հայտնաբերել են աչքերի կարմրություն, աչքերից ջրային արտադրություն եւ լույսի հանդեպ վախ: Փետրվարի 29-ին մինչեւ Կանադա վերադառնալը նա մեկ ամիս անցկացրել էր Ֆիլիպիններում եւ մեկ օր՝ Սան Ֆրանցիսկոյում: Մարտի 1-ին նրա մոտ սկսվել է հարբուխ, հազ եւ կոնյունկտիվիտ (շաղկապենու բորբոքում): Պացիենտը տենդից չի բողոքել, չնայած խոստովանել է, որ ջերմիջեցնող դեղամիջոցներ է ընդունել, որոնք կարող էին քողարկել ջերմության ոչ մեծ բարձրացումը:

Մի քանի օր հետո ախտանիշները վատթարացել են, եւ կնոջն ուղարկել են ակնաբուժական կլինիկա: Աչքից արտազատված քսուքի թեստը դրական է եղել՝ առկա էր SARS-CoV-2 նոր կորոնավիրուս:

Ինչպես նշում են հեղինակները, այս դեպքն ապացուցում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսային ինֆեկցիայի անսովոր ախտանիշների հայտնաբերման ուղղությամբ, որ կանխվի դրա տարածումը: Նրանք թերապեւտներին, ակնաբույժներին եւ մյուս մասնագետներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել պացիենտների մոտ կոնյունկտիվիտի վրա՝ հատկապես, եթե նրանք վերջերս են վերադարձել այլ երկրից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ