Գլխավոր էջ Նորություններ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ը հաստատվել է նոր տիպի...

Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ը հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 66 դեպք

481
0

Վայոց ձորի մարզպետարանը ներկայացրել է տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ։

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 38 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 21 անձ, 17-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ:
Մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 91 (կին) տարեկան:
❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
Կրել դիմակ,
Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
Պահպանել սոցիալական հեռավորություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ