Գլխավոր էջ Գլխավոր Եվրոպայի խոշորագույն սպանդանոցներից մեկում կորոնավիրուս է բռնկվել

Եվրոպայի խոշորագույն սպանդանոցներից մեկում կորոնավիրուս է բռնկվել

477
0

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում կորոնավիրուս է բռնկվել Tönnies սպանդանոցում, որը հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն սպանդանոցներից մեկը։ Այս մասին գրում է DW-ն։ Հունիսի 16-ին, ըստ Haller Kreisblatt թերթի փոխանցման, Գյուտերսլո շրջանում կազմակերպվել է կորոնավիրուսի առկայության թեստավորում՝ ձեռնարկության հազար աշխատակիցների շրջանում։

Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին արդյունքներից 500-ը պատրաստ են եղել եւ պարզվել է, որ աշխատակիցներից 400-ի մոտ կա կորոնավիրուս։ Ենթադրվում է, որ մյուս 500 արդյունքներն էլ նման կլինեն սրան։ Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի հետագա տարածումը կանխելու համար Գյուտերսլո շրջանում փակվել են բոլոր դպրոցները եւ մանկապարտեզները, որոնք վերաբացվել էին հունիսի 15-ին։ Haller Kreisblatt-ը գրում է, որ ռեստորաններն ու մարզասրահները կշարունակեն գործել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ