Գլխավոր էջ Գլխավոր Պեկինի շուկայում հայտնաբերված կորոնավիրուսն ավելի հին է եվրոպական շտամներից

Պեկինի շուկայում հայտնաբերված կորոնավիրուսն ավելի հին է եվրոպական շտամներից

534
0

Ուսումնասիրելով Պեկինի մեծածախ շուկայից վերցված կորոնավիրուսի նմուշները՝ գիտնականները պարզել են, որ դրանք ավելի «ծեր են», քան այն շտամները, որոնք տարածվում են Եվրոպայում: Այս մասին հայտարարել է չինացի համաճարակաբան Լյու Ցզյունը. նա այդ մասին գրել է ՉԺՀ պետական ​​վերահսկողական հանձնաժողովի կայքում տեղադրված հոդվածում:

Վերլուծության ընթացքում մասնագետները պարզել են, թե որ վիրուսն է ունեցել ամենաշատ մուտացիաները: Որքան դրանք շատ են, այնքան նոր է վիրուսը:

Ամենաքիչ քանակությամբ փոփոխություններ ունեցող վիրուսն առաջնայինն է, այսինքն՝ նրա տարիքն ավելի բարձր է:

Այսպիսով, ուսումնասիրելով Պեկինի շուկայից ստացված նմուշները, գիտնականները պարզել են, որ այդ վիրուսը եկել է Եվրոպայից, բայց այն ունի մի շարք տարբերություններ եվրոպական երկրներում շրջանառվող շտամներից: Այսինքն՝ այն ավելի հին է, քան ժամանակակից եվրոպական շտամները:

Ըստ Ցզյունի՝ շատ դժվար է որոշել, թե ինչպես է այս կորոնավիրուսը մտել Պեկինի շուկա: Այն կարող էր սառեցված սննդի մեջ լինել, և նրանց հետ արտերկրից գալ:

«Տեղափոխման ընթացքում սառեցված վիճակում գտնվելիս վիրուսը չէր կարող էվոլյուցիա ապրել, ուստի այն չի փոխվել», – ասում է փորձագետը:

Հունիսի 18-ի առավոտյան Պեկինում հայտնաբերվել են COVID-19-ով վարակման 21 նոր դեպքեր և վարակի երեք ասիմպտոմ կրողների, որոնք բոլորն էլ առնչվում են մեծածախ շուկայի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ