Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած կամավորներից մեկը պատմել է ներարկումից հետո իր...

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած կամավորներից մեկը պատմել է ներարկումից հետո իր զգացողությունների մասին

1926
0

Տասնութ կամավորներից մեկը, որոնց ներարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի առաջին փորձնական չափաբաժինը, պատմել է պատվաստումից հետո իր ունեցած զգացողությունների մասին:

«Ամեն ինչ հոյակապ է, սովորական ներարկում է, ոչ ցավ, ոչինչ չեմ զգում: Ոչ մի հերոսական բան դրանում չեմ տեսնում»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է գիտափորձի մասնակիցը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մեկնարկել է պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը. 18 ռուս զինվորականից կազմված խումբը պատվաստվել է: Նրանց բաժանել են 9 հոգանոց երկու խմբերի, որպեսզի պատվաստանյութի տարբեր բաղադրիչներ ներարկեն:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կամավորներից ոչ ոք գանգատներ չի ունեցել, նրանց մոտ կողմնակի ազդեցություն ի հայտ չեն եկել: Փորձի մասնակիցները կանոնավոր կերպով հետազոտվում են. պարբերաբար չափվում է նրանց մարմնի ջերմությունը, սրտխփոցի, շնչառության հաճախականությունը և այլ ցուցանիշներ:

Ուսումնասիրության են ենթարկվում պատվաստանյութի երկու տեսակ՝ հեղուկ և փոշու տեսքով, երկուսն էլ՝ միջմկանային ներարկման տարբերակով:

Ավելի վաղ պատվաստանյութը փորձարկվել է մանր և խոշոր կենդանիների վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ