Գլխավոր էջ Նորություններ Գերմանիան Հայաստանն ընդգրկել է կորոնավիրուսի հետ կապված բարձր ռիսկայնությամբ երկրների շարքում

Գերմանիան Հայաստանն ընդգրկել է կորոնավիրուսի հետ կապված բարձր ռիսկայնությամբ երկրների շարքում

862
0

Գերմանիայի կառավարությունը Հայաստանը եւ մոտ 130 այլ երկիր ներառել է կորոնավիրուսի տարածման հետ կապված բարձր ռիսկայնությամբ երկրների ցանկում: Այս ցուցակը, որն Ռոբերտ Քոխի ինստիտուտի կողմից առաջին անգամ հրապարակվել էր հունիսի 15-ին եւ պարբերաբար թարմացվում է, գերմանացիների կողմից սիրված նաեւ այլ տուրիստական ​​ուղղություններ է ներառում, ինչպիսիք են Եգիպտոսը, Թայլանդը եւ Մարոկոն, փոխանցում է DW-ն:

Հայաստանի հարեւաններից ցուցակում ընդգրկվել են Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան:

Շաբաթվա սկզբից վերացվել են արգելքները ԵՄ 27 երկրներից ճանապարհորդողների համար, սակայն դրանք դեռ ուժի մեջ են (առնվազն՝ մինչեւ օգոստոսի վերջ) ավելի քան 160 ոչ ԵՄ երկրներից ժամանողների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ