Գլխավոր էջ Գլխավոր «Բժիշկները առաջնագծում ամեն օր վտանգում են իրենց կյանքը, բայց չեն օգտվում պետպատվերից»․...

«Բժիշկները առաջնագծում ամեն օր վտանգում են իրենց կյանքը, բայց չեն օգտվում պետպատվերից»․ բժիշկ

1317
0

Կորոնավիրուսի զարգացման, այս փուլում բժշկական սպասարկման, պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ Medmedia.am-ն զրուցել է «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, լոռ բժիշկ, ազգային Առողջապահության ինստիտուտի դոցենտ,բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանի հետ։ Անդրադառնալով համավարակի տարածմանը նա նշել է, որ փաստորեն օղակը գնալով նեղանում է ու վարակվելու հավանականությունը մեծանում է։

«Հիվանդանոցը հաճախակի ախտահանվում է հատուկ լուծույթներով: Բժիշկները մաքսիմալ վտանգավոր գոտում են, քանի որ չգիտեն, թե ո՞ր հիվանդի հետ շփումը կարող է դառնալ ճակատագրական։ Անձնակազմի բոլոր անդամները կրում են պաշտպանիչ դիմակներ, սերտ շփման մեջ գտնվողները պահպանիչ արտահագուստ: Մի խոսքով ամեն ինչ արվում է բայց ոչ մեկ ապահովագրված չէ վարակվելուց»,-նշեց բժիշկ Ղարիբյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ բժիշկներն ավելի հաճախակի վարակվեն կորոնավիրուսով, քան, օրինակ՝ շարքային քաղաքացիները, բժիշկը պատասխանեց, որ , այո, բժիշկները վտանգավոր գոտում են գտնվում, բայց վարակվելու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև բժիշկները պահպանում են շփման և անվտանգության կանոնները:

«Մեր կլինիկայում դեռ չի եղել դեպք, որ հիվանդը բժշկից վարակվի: Մենք բոլոր կանոնները պահել էնք և մինչև հիմա կատարվում են պլանային վիրահատություններ»:

Արայիկ Ղարիբյանը անդրադառնալով համավարակի դեմ պայքարի արդյունավետությանը, նշեց, որ մասնագիտական գնահատականներ չի կարող տալ, սակայն կարելի էր կարանտինը էլ ավելի լուրջ կազմակերպել և այսպես Աստծո հույսին ամեն բան չթողնել։

«Առողջապահական համակարգում առկա խնդիրներին մասնագիտական գնահատական չեմ կարող տալ, սակայն կարող եմ ասել, որ բժիշկները առաջնագծում ամեն օր վտանգում են իրենց կյանքը, բայց չեն օգտվում ոչ պետպատվերից, ոչ էլ ունեն ապահովագրություն կամ սոցփաթեթ: Բոլորին բուժում էնք սոցփաթեթով կամ ապահովագրությամբ անվճար, իսկ մենք բուժվում 100% վճարովի: Կամ էլ մեր ընկերների կամ ադմինիստրացիայի բարի կամքի հաշվին»,-հավելեց Ղարիբյանը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե համավարակի այս շրջանում արդյոք պլաստիկ վիրահատություններ արվու՞մ են, մասնագետը նշեց, որ իրենց աշխատանքը բնականոն հունով է ընթանում․

« Քթի պլաստիկան պլանային է և որոշում է հիվանդը։ Այո, մենք վիրահատությունները սովորական գրաֆիկով շարունակում ենք և բոլորը անցել են բարեհաջող»,-սահմանափակեց նա։

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ