Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հորդորում եմ «հակածխախոտային պայքարԻՍՏ» աշխատողներին հասկանալ, որ օրենքը լոբբինգ անելով հեռու չեք...

Հորդորում եմ «հակածխախոտային պայքարԻՍՏ» աշխատողներին հասկանալ, որ օրենքը լոբբինգ անելով հեռու չեք գնա

23990
0

Վերջին օրերին նկատեցի առողջապահության նախարարի և նրա թիմակիցների (ովքեր բոլոր նախարարների թիմակիցն են եղել) ակտիվացումը «հակածխախոտային» պայքարի ուղղությամբ:

Հավանաբար դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախարարության կողմից մշակված «հակածխախոտային» նոր նախագիծը չի դիմանում որևէ փաստարկված քննադատության` թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական և թե՛ հակակոռուպցիոն տեսակետներից, քանի որ այն չունի որևէ հիմնավոր հաշվարկ և չի պարունակում գիտության որևէ տարր, բացի այն փաստից, որ ծխելը վնաս է առողջությանը (ինչի մասին գիտեն բոլորը), ուստի նախարարի քարոզիչները որոշել են լրատվամիջոցներով և ֆեյսբուքով ստեղծեն «ժողովրդի աջակցության» տպավորություն:

Բազմիցս նշել եմ, որ հակածխախոտային պայքարը անհրաժեշտություն է, սակայն այն պետք է իրականացվի ոչ թե արգելքների, այլ մոտիվացիայի և գիտության ուժով` հիմնվելով վնասի նվազեցման կոնցեպտի վրա:

Իմ խոսքերը փաստում է նաև Smoke Free World (Անծուխ Աշխարհ) հիմնադրամի ղեկավար Դերեք Յահը, ում հարցազրույցից ( https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=jYWY0Wyyld0 ) պարզ երևում է, որ այո՛ ծխախոտի գինը պետք է բարձրանա, այո՛ ծխախոտը պետք է հարկվի ավելի բարձր դրույքով (ինչը արվում է), այո՛ ծխելու դեմ պայքարել պետք է, ԲԱՅՑ… ծխելու դեմ պայքարում պետք է կիրառել նորարարական տեխնոլոգիաներ (չի արվում և արգելվում է), ՊԵՏՔ է կիրառել միջոցներ, որոնք պակաս վնասակար են ծխախոտից, օրինակ` էլեկտրոնային ծխախոտը և այլ դրույթներ, որոնց մասին այժմ չեմ գրի, որպեսզի գրառումս շատ երկար չլինի:

Ես հորդորում եմ «հակածխախոտային պայքարԻՍՏ» աշխատողներին հասկանալ, որ օրենքը լոբբինգ անելով հեռու չեք գնա… դրա փոխարեն ճիշտ խորհուրդներ տվեք ձեր սրտի նախարարին, որպեսզի նա հաջողի հակածխախոտային պայքարում, այլ ոչ թե «ծխողների դեմ» պայքարում…

Պետք չէ վնասել մեր տնտեսությանը, պետք չէ ատելություն սերմանել նիկոտինային կախվածություն ունեցող բուժառուների նկատմամբ, պետք չէ արգելքով խոսել… պետք է ըմբռնումով մոտենալ և հասկանալ, որ ձեր այսօրվա պայքարում հաղթելու են ձեր թոռները, այլ ոչ թե դուք..

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/ggrigoryanofficial/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ