Գլխավոր էջ Uncategorized «Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում ա, երեք ամիս հետո սով ա լինելու»....

«Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում ա, երեք ամիս հետո սով ա լինելու». Գագիկ Ծառուկյան

704
0

Այսօր ամեն օրը իր վնաս է ժողովրդին պետությանը` արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական, առողջապահական խնդիրներ, համաճարակի: Կառավարությունը բոլոր ուղղություններով ձախողվել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր առանձնատանը իրականացված խուզարկությունից հետո։

«Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում է, մարտին ասել եմ, աշխատանքը չեմ գնահատում: մարզում, մարզկենտրոններում մինչեւ այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեն, թեստեր վերցնեն։ Մարզերում սաղ ժողովուրդը շփվում են, սաղ տարածվում ա, էսօր Երեւանում ասում են՝ բոլորդ մասկա դրեք, թե չէ տուգանվում եք: Ժողովրդի մեծամասնությւոնը վարակված ա, պետք է թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում։ 300–400 հազար մարդ անգործ ա։ Երեք ամիս հետո սով ա լինելու»,– ասաց նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ծառուկյանը նշեց, որ այժմ ինքը գնում է ԱԱԾ հարցաքննության։

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ (ուղիղ)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ