Գլխավոր էջ Հարցազրույցներ Ատամի հեռացում. ցուցումներ և հակացուցումներ

Ատամի հեռացում. ցուցումներ և հակացուցումներ

5474
0

Ատամի հեռացումից առաջ հարկավոր է մանրակրկիտ հետազոտություն իրականացնել։ Ցանկացած բժիշկ պարտավոր է բացատրել պացիենտին հեռացման հետ կապված բոլոր բացասական կողմերը և այդ բացասական մեթոդներից խուսափելու մեթոդները։

Բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը ներկայացնում է ատամի հեռացման ցուցումները, հակացուցումներն ու հնարավոր բարդությունները:

Հեռացման ցուցումները տարբեր են՝

  • իմաստության ատամներ, որոնք ունեն սխալ տեղակայում, առաջացնում են լորձաթաղանթի վնասում
  •  գերկոմպլեկտ ատամներ
  • օրթոպեդիկ նկատակներ
  • պերիոդոնտիտ, որը հնարավոր չէ բուժել թերապևտիկ կամ վիրաբուժական եղանակով
  • ախտահարված արմատ, որը հնարավոր չէ վերականգնել
  • ծնոտի կոտրվածք
  • տրավմայի հետևանքով ատամի կոտրվածք

Ինչպիսի՞ խնամք է անհրաժեշտ իրականացնել բերանի խոռոչում, ատամ հեռացնելուց հետո

1)Ձեռնպահ մնալ հեռացումից հետո 2-3 ժամ սննդի ընդունումից
2)չտաքացնել հեռացված ատամի շրջանը
3)չողողել բերանի խոռոչը, որպեսզի պահպանվի արյան մակարդուկը
4)ատամները մաքրել վիրահատության հաջորդ օրը
5)չընդունել շոգեբաղնիք վիրահատության օրը
6)չօգտագործել ալկոհոլ և խուսափել ծխախոտից
7)ներկայանալ բժշկի, նշանակաված օրը, անգամ եթե ոչինչ չի անհանգստացնում։

Այս բոլոր ցուցումները հարկավոր են հետագա բարդություններից խուսափելու համար

  • Արյունահոսություն ատամնաբնից
  • Ալվեոլիտ`ատամնաբնի բորբոքումՀեռացման ընթացքում և հետո առաջացած հետևանքները հետևյալն են.
    1) Ատամի ջարդվածք
    2) Հարևան ատամի հոդախախտում և վնասում
    3) Արմատի ներդրում փափուկ հյուսվածք
    4) Ալվեոլիտ
    5) Գիտակցության կորուստ
    6) Ստորին ծնոտի հոդախախտ կամ ծնոտի մարմնի կոտրվածք
    7) Վերծնոտային ծոցի պերֆորացիա( թափածակում) կամ ատամի ներհրում դեպի ծոց
    8) Ատամի կամ արմատի ասպիրացիաՀակացուցումները
  • Շնչառական համակարգի ինֆեկցիոն հիվանդություններ
  • Չարորակ ուռուցքներ
  • Հեմորագիկ դիաթեզ
  • Ինֆեկցիոն հեպատիտը սուր փուլում
  • Հոգեկան հիվանդության սրացման փուլում
  • Հղիության 1-ին և վերջին եռամսյակը

Եղեք առողջ
Ժպտացեք, այն գեղեցկացնում է Ձեզ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ