Գլխավոր էջ Գլխավոր Տղամարդու համար անպտղությունը նույնքան ցավալի է, որքան հարազատի կորուստը. սեքսոպաթոլոգ

Տղամարդու համար անպտղությունը նույնքան ցավալի է, որքան հարազատի կորուստը. սեքսոպաթոլոգ

4248
0

Մասնագետների փաստմամբ՝ սեքսոլոգիական խնդիրները մեծամասամբ ենթարկվում են բուժման: «Նույնիսկ շատ կարճ ժամանակում կարող ենք արձանագրել բավականին գոհացնող արդյունք»,- նման տեսակետ MedMedia.am-ի հետ զրույցում նշեց  ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն ու ուրախությամբ շեշտեց, որ տարեցտարի մեծանում է սեքսապաթոլոգներին դիմողների թիվը, քանի որ մարդիկ արդեն ճիշտ են հասկանում, որ խնդիրները ոչ թե պետք է քողարկել, այլ՝ բարձրաձայնել և բժշկի դիմել:

«Մեր օրերում անպտղությունների դեքում հավասարապես դիտարկվում են և’ կինը, և’ տղամարդը:  Տղամարդիկ ևս եկել են այն գիտակցությանը, որ անպտղության դեպքում պետք է ոչ թե կինը դիմի բժշկին, այլ զույգը»,-ընդգծեց բժիշկը:

Միջազգային փորձնըստ Սևադա Հակոբհանի, ցույց է տալիս, որ տղամարդու և կնոջ գործոնը անպտղության դեպքում գրեթե հավասար է 50-50% հարաբերակցությամբ․

«Իհարկե, 5-10% դեպքերն էլ լինում են չբացահայտված ծագումնաբանություն ունեցող: Զույգը պետք է հավասարապես պատասխանատվություն զգա անպտղությունը բուժելու առումով: Երբ թերապիայի է գնում զույգը, բուժումն ավելի արդյունավետ է լինում»,-մանրամասնեց զրուցակիցս:

Միջազգային պրակտիկայի համաձայն՝ ամուսնությունից հետո՝ մեկ տարի ժամանակահատվածում, երբ զույգը վարում է անպաշտպան և առանց բեղմնականխման սեռական կյանք, բայց կինը չի հղիանում, գրանցվում է առաջնային անպտղություն:

Բժշկի խոսքով, քիչ չեն նաև երկրորդային անպտղության դեպքերը. «Երկրորդային անպտղության հիմնական պատճառները ստրեսոգեն գործոնները, հորմոնալ խախտումներն ու բորբոքային գործընթացներն են»:

Հարկ է ընդգծելոր անպտղության առկայությունը խիստ մտահոգիչ է տղամարդու համար․

«Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը»:

Բուժման առումով որոշակի խնդիրներ է առաջացնում այն հանգամանքը, որ զույգին պարտադրում են սեռական հարաբերություն ունենալ ցիկլի կոնկրետ օրերին, երբ մեծ է հղիանալու հավանականությունը:

«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիսոր հենց այս գործոնը ազդում է տղամարդու վրաԱնպտղության բուժման հիմնական ընդհատումները լինում են այն պատճառովոր զույգի մոտ նկատվում են նաև սեքսոլոգիական խնդիրներինչի կարգավորման համար հարկավոր է նաև սոիոլոգիական միջնորդություն»,-եզրափակեց մասնագետը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ