Դիտեցի ձեր սրտի նախարարի հարցազրույցը Հ1 հեռուստաալիքի եթերում: Հետաքրքիր էր, ինչ խոսք…
Առավել հետաքրքիր կլինի, եթե փորձեմ որևէ կերպ տեղավորել դա բժշկական էթիկայի սահմաններում, մասնավորապես Վիտալի Բալասանյանի վերաբերյալ արված արտահայտությունը:
Կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ ՀՀ առողջապահության նախարարին, ում պաշտոնը այսօր զբաղեցնում է ձեր սրտի նախարարը, հարիր չէ Արցախի հերոսի մասին նման կերպ արտահայտվելը, սակայն դա էլ մի կողմ դնեմ, որովհետև այսօր էթիկայի որևէ կանոն չի պահպանվում գործող իշխանության շատ ներկայացուցիչների կողմից:
Դատելով տրված պատասխանից, կարող եմ եզրակացնել, որ ՀՀ առողջապահության նախարարը ինքնակոչ հոգեբույժ է… ինչու՞ ինքնակոչ, որովհետև նա չունի համապատասխան որակավորում և չի կարող որևէ մասնագիտական եզրակացություն անել հոգեբուժական հիվանդությունների մասին, սակայն դա իրեն չի խանգարում Արցախի հերոսի հայտարարությունը պիտակավորել հոգեկան խանգարմամբ և դրանով իսկ կրկին անգամ խախտել բժշկական էթիկան ու սերմանել խտրական վերաբերմունք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ, սա հերթական զրպարտանքն էր Վիտալի Բալասանյանի նկատմամբ, սակայն Արցախի հերոսը չի իջնի այն մակարդակին, որ պատասխանի…
Ամոթ է… նման անձանց շնորհիվ քաղաքական դաշտը պղձվում և նեխում է…
Ցավում եմ, որ այս ամենին քաղաքական և էթիկական գնահատականներ չեն տալիս խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը…
Դիտեցի ձեր սրտի նախարարի հարցազրույցը Հ1 հեռուստաալիքի եթերում: Հետաքրքիր էր, ինչ խոսք…Առավել հետաքրքիր կլինի, եթե փորձեմ որևէ կերպ տեղավորել դա բժշկական էթիկայի սահմաններում, մասնավորապես Վիտալի Բալասանյանի վերաբերյալ արված արտահայտությունը: Կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ ՀՀ առողջապահության նախարարին, ում պաշտոնը այսօր զբաղեցնում է ձեր սրտի նախարարը, հարիր չէ Արցախի հերոսի մասին նման կերպ արտահայտվելը, սակայն դա էլ մի կողմ դնեմ, որովհետև այսօր էթիկայի որևէ կանոն չի պահպանվում գործող իշխանության շատ ներկայացուցիչների կողմից: Դատելով տրված պատասխանից, կարող եմ եզրակացնել, որ ՀՀ առողջապահության նախարարը ինքնակոչ հոգեբույժ է… ինչու՞ ինքնակոչ, որովհետև նա չունի համապատասխան որակավորում և չի կարող որևէ մասնագիտական եզրակացություն անել հոգեբուժական հիվանդությունների մասին, սակայն դա իրեն չի խանգարում Արցախի հերոսի հայտարարությունը պիտակավորել հոգեկան խանգարմամբ և դրանով իսկ կրկին անգամ խախտել բժշկական էթիկան ու սերմանել խտրական վերաբերմունք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ:Իմ խորին համոզմամբ, սա հերթական զրպարտանքն էր Վիտալի Բալասանյանի նկատմամբ, սակայն Արցախի հերոսը չի իջնի այն մակարդակին, որ պատասխանի… Ամոթ է… նման անձանց շնորհիվ քաղաքական դաշտը պղձվում և նեխում է… Ցավում եմ, որ այս ամենին քաղաքական և էթիկական գնահատականներ չեն տալիս խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը…
Geplaatst door Gevorg V. Grigoryan op Donderdag 24 oktober 2019
Գրառումը կարդացեք նաև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=10215843276662678&id=1468117850