Գլխավոր էջ Մոր և Մանկան բլոգ Հղիության առաջին չորս շաբաթներ. ի՞նչ է կատարվում սաղմի հետ այս ընթացքում

Հղիության առաջին չորս շաբաթներ. ի՞նչ է կատարվում սաղմի հետ այս ընթացքում

2956
0

1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը

Փոքրիկը վերափոխվում է 1,5 — 2,5 մմ երկարությամբ գլանիկի:

1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է իմպլանտացիա: Սաղմի արտաքին բջիջների թավիկները ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է:

Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը:

Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:

 2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ

Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված զիգոտը սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Էնդոդերմը պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Մեզոդերմից զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները:

Էկտոդերմը ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը:

 3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ

Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլուխը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլուխը, որտե՛ղ` ոտքերը:

Սաղմը С տառի նման կորանում է: Երկու թաղանթով պաշտպանված է: Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը ցույց է տալիս ձվաբջջի 90%-ով: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը :

Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:

 4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ

Նյարդային փողն արդեն պատվում  է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց: Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը:

Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել:

Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 120-130 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ