Գլխավոր էջ Գլխավոր Դրսում դիմակ կրելն անիմաստ է. բժիշկ Գրիգորյանը՝ «նոր նորմալ» թեզի...

Դրսում դիմակ կրելն անիմաստ է. բժիշկ Գրիգորյանը՝ «նոր նորմալ» թեզի բացասական կողմերի մասին

1127
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն այսօր առանձնացրել էր մի քանի թեմա, որոնցից մեկը «նոր նորմալ» գաղափարախոսությունն է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա մանրամասն խոսեց (#newnormal) գաղափարախոսության  բացասական կողմերի մասին։ Այս գաղափարը սկսվեց շրջանառվել, երբ ՀՀ Առողջապահության նախարարը դիմակ կրեց և  նշեց, որ սա նոր նորմալն է։

Բժիշկ Գրիգորյանի խոսքով՝ միշտ դիմակ կրելը նորմալ չէ, քանի որ ֆիզիոլոգիապես, գաղափարապես, բժկական տեսանկյունից, ինչպես նաև՝ ի ծնե մարդու համար նախատեսված չէ փակ քիթ ու բերանով ապրելը։

«Մենք բոլորս սոցիալական էակներ ենք, և մեր հաղորդակցումն ու շփումը մեծ դեր ունի մեր առօրյայում, իսկ դիմակ կրելու պարտադրանքի ժամանակ, բնակաբար, շփումը, բնականոն հաղորդակցումը խաթարվում է։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է` մեր շփումն այլևս չի լինի այնպես, ինչպես կար։
Դիմակ կրելու և նոր նորմալ գաղափարախոսության մեջ ինձ անհանգստացնում է նաև այն, որ ազդելու է անգամ դեմոգրաֆիայի վրա, քանի որ երբ մարդը չի կարողանում շփվել դիմացինի հետ, ապա չի կարող հավանել, գալու է մի պահ, որ ամուսնությունների թիվը նվազելու է, ինչի հետևանքով ծնելիությունը կնվազի։ «նոր նորմալ» գաղափարախոսության մեջ կան շատ չերևացող, բայց կարևոր ականներ, որոնք մենք պետք է հաշվին առնենք, մինչ ինչ-որ բան նոր նորմալ դարձնելը: Եթե կլինեն քաղական գործիչներ կամ բժիշկներ, որոնք  կուզեն  բացատրել ինձ կամ ապացուցել, որ դիմակով քիթ և բերան փակելը նորմալ է, ապա ես պատրաստ եմ մասնագիտական հարթության մեջ բանավիճել»,- ասաց բժիշկը:

Բժիշկ Գրիգորյանը նաև ասաց, որ այս «նոր նորմալ» թեզն առաջ եկավ այն ժամանակ, երբ ՀՀ Կառավարության կողմից համավարակի կառավարումը տապալվեց, որից հետո  սկսեցին պարտադրել դիմակը, որ իրար չվարակենք:

«Իհարկե փակ տարածքում դիմակը պարտադիր է, քանի որ այնտեղ օդափոխության հարց կա, բայց դրսում, փողոցում անիմաստ է դիմակ կրելը, քանի որ փողոցում կորոնավիրուսը չի մնում օդում, այն ծանր վիրուս է, նստում է մակերեսներին:  Ինչպես են կրում դիմակ զանազան պաշտոնյաները մենք տեսնում ենք տարբեր իրավիճակներում՝ թե՛ աշխատանքի մեջ, թե՛ առօրյայում: Օրինակ՝ վարչապետը դիմակը կրում է, ձեռքը տանում է դիմակի մոտ, հպվում է դիմակին, այսինքն՝ այն կանոնները, որոնք իրենք պնդում են, իրենք չեն պահում: Դիմակին արտաքին կողմից դիպչել չի կարելի, քանի որ դա մեծացնում է վարակի տարածման հնարավորությունը: Դիմակների կրումն այսօր ունի զուտ ֆորմալ բնույթ և չի իրականցվում ճիշտ»,-հավելեց բժիշկը:

 

Մանրամասն՝ տեսանյութում.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ