Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչ են պատմում համավարակի մասին՝ Վրաստանում, Լեհաստանում և Կրասնոդարում ապրող մեր հայրենակիցները

Ինչ են պատմում համավարակի մասին՝ Վրաստանում, Լեհաստանում և Կրասնոդարում ապրող մեր հայրենակիցները

3299
0

Կորոնավիրուսի այս համաճարակը տարբեր երկրներ տարբեր կերպ հաղթահարեցին։ Մի մասում գործեցին խիստ կանոններ, տույժ ու տուգանքներ, իսկ որոշ երկրներում էլ, ինչպես՝ օրինակ Շվեդիայում, վստահելով ժողովրդի խոհեմությանը և պատասխանատվությանը, անցան իրենց բնականոն կյանքին, բացվեցին սրճարանները, դպրոցները և աշխատավայրերը։

Medmedia.am-ի հետ զրույցում Վրաստանում բնակվող մեր հայրենակցուհի՝ Ալլա Մարաբյանը նշեց, որ համաճարակի հենց սկզբից ամեն ինչ վերահսկվել է, ուրիշ երկներից եկած մարդիկ կարանտինի տակ են եղել հենց օդանավակայանից, փողոցները, մետրոներն ու ավտոբուսները միշտ ախտահանվում էին դեռ մարտից, երբ աշխատում էին։

«Մարդիկ ենթարկվում էին՝ առանց բողոքելու, օրինակ՝ իմ շրջապատի մարդիկ համարյա չէին շփվում իրար հետ, շփվելուց հեռավորություն էին պահում։ Խանութներում, դեղատներում, աշխատողները դուռը բացում էին ու ներս կանչում մեկ հոգու, դռան մոտ ձեռքերը ախտահանում էին մարդիկ պարտադիր, նոր մտնում։ Խանութներում, թեկուզ մեծ սուպերմարկետներում մի քանի հոգուց ավել մարդ չկար, մեկը դուրս էր գալիս, մյուսին թողնում էին։ Կարծեմ ապրիլից մինչև մայիսի 23-ը խիստ կարանտին էր, ժամը 21.00 ից մինչև 6-ը դուրս գալ չէր կարելի, օրենքը խախտողներին տուգանում էին 3000 լարի, դրա համար մարդիկ վախենում էին։ Հետո բոլոր քաղաքները փակ էին, իսկ Զատիկի օրերին մոտ 10 օր փոքր մեքենաներն էլ չէին կարող շարժվել»,-հավելեց Ալլան։ Ի դեպ՝ Վրաստանում , ինչպես մեր զրուցակիցն ասաց, դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում․ «Թե ե՞րբ կբացվեն դեռ չգիտենք։ Մենք էլ ենք սպասում, որովհետև երեխաս պետք է գնար, փակեցին, այդպես էլ չգնաց»։

Ըստ մեր զրուցակցի՝ հարևան երկրում կարգուկանոնին խիստ հետևում են․

«Օրինակ՝ իմ այստեղ մնալու հարցերով թուղթ էին տվել լրացնելու, տարանք հանձնելու, անգամ կիրակի օրերն են աշխատում, ամուսնուս հետ էի, ամուսինս ասաց, որ կինս լեզուն լավ չգիտի, հնարավոր է մի բան չհասկանա, կարո՞ղ է ինքն էլ ներս մտնի, չթողեցին, մեկ հոգուց ավել մարդ չեն թողնում։ Չգիտեմ ամեն ինչ խիստ է, բայց ՀՀ ում ամբողջ օրը բողոքում են ու չեն ենթարկվում, եթե մի քիչ հավատային ու լսեին, երևի ամեն ինչ այլ կերպ լիներ։ Դե հուսանք ամեն ինչ լավ կլինի»,-հավելեց Լիլիթը։ Իսկ ահա Լեհաստանում բնակվող մեր հայրենակցուհի Ռուզաննա Խաչոյանը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, այնտեղ անգամ դիմակներ ձեռք բերելն է մեծ խնդիր․ «Դե այստեղ բնակչությունը մեծ է, մոտ 38 մլն մարդ և անվտանգության միջոցառումներ կազմակերպելը բավականին դժվար գործ է։ Անգամ թեստերը չէին հերիքում, բայց կարելի է ասել այստեղ կորոնավիրուսը «ապրել է» մեկ ամիս։ Սակայն կորոնավիրուսի վարակի բռնկմանը այստեղ պատրաստ չէին ու երբ ես համեմատական եմ անցկացնում, Հայաստանում ամեն բան արվում է, բայց ժողովրդի մի մասը չի ցանկանում ենթարկվել։ Իսկ ինչ վերաբերում է դպրոց-մանկապարտեզներին, այստեղ ևս փակել էին, անցել էինո հեռավար ուսուցման, բայց երկու շաբաթ առաջ արդեն բացվել է, որովհետև վարակն անցել է։ Ի դեպ, մարդիկ այստեղ ենթարկվում ու տանից դուրս չէին գալիս, որովհետև տուգանքը 10 հազար դոլար էր»,-նշեց Ռուզաննան։

Իսկ ահա Կրասնոդարում բնակվող մեր հայրենակցուհի՝ Նոյեմ Սահակյանը պատմեց, որ իրենք բավականին ուշ են տեղեկացվել վիրուսի վտանգավորության մասին․

«Ես հիշում եմ, երբ խոսում էի Հայաստանում բնակվող իմ բարեկմաների հետ, նրանք պատմում էին, որ կորոնավիրուսից մահեր են գրանցվել, մարդկանց արգելել են փողոց դուրս գալ ու զարմանում էի, որ մեզ մոտ դեռ խուճապ ու զգուշավորություն չկա։ Կարծում եմ ՝ մենք ուշ տեղեկացանք վիրուսի մասին, հետո երբ թվերը աճեցին, սկսեցին գործել արգելքներ, բայց մեզ մոտ կարող եմ ասել մարդիկ փողոց էլ դուրս գալիս, շփվում էլ են, հավանաբար Մոսկվայում կամ այլ խոշոր քաղաքներում են խիստ վերահսկողություն իրականցնում»,-սահմանափակեց տիկին Սահակյանը։

Սյուզի Ասատրյան

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ