Գլխավոր էջ Uncategorized Արարատ Միրզոյանի որոշումը Արսեն Թորոսյանի սրտով չէ

Արարատ Միրզոյանի որոշումը Արսեն Թորոսյանի սրտով չէ

1352
0

Ծխելու դեմ պայքարի հայտնի օրինագիծը մակագրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին։ Այս փաստը վրդովվեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի պատկերացնում, թե ինչ պիտի քննարկի տնտեսագետների հետ։ Նախարարը փորձելու է փոխել հանձնաժողովը և հարցը քննարկել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Չստացվելու դեպքում պատրաստ է քննարկումները իրականցնել նաև տնտեսական հանձնաժողովում։

Medmedia-ն կապ հաստատեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողվի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, ով ասաց, որ ԱԺ նախագահն է որոշում, թե որ հարցը, որ հանձնաժողովին մակագրի։ « Փաստացի, այն մակագրված է մեր հանձնաժողովին։ Ինչու՞ մեր, քանի որ հարցը կրում է նաև տնտեսական բնույթ, սակայն դա չի նշանակում, որ քննարկումներին չեն մասնակցել նաև Առողջապահության և սոցիալական հարցերի մտկան հանձնաժողովի անդամները։ Ավելին նրանք մասնակցելու են»։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից, ով երկրում չէր և խոստացավ հարցերին պատասխանել վերադառնալուց հետո։ Արաարատ Միրզոյանին և նրա օգնական Վահան Կոստանյանին ուղղված զանգերը մնացին անպատասխան։ Հիշոցնենք օրենքում տեղ գտած հիմանական դրույթները։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին կառավարությունը հավանություն էր տվել սեպտեմբերի 12-ին:

Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։

Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ մասնավորապես մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման  սահմանափակման արգելքը խախտելը օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման  սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով:

Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակիի չափով:

Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում  ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման  արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունՆ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ