Գլխավոր էջ Մոր և Մանկան բլոգ Հղիության ընթացքն արգանդի իջեցման պարագայում լի է վտանգներով. մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խաչիկյան

Հղիության ընթացքն արգանդի իջեցման պարագայում լի է վտանգներով. մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խաչիկյան

2166
0

Արգանդի իջեցումը կամ արտանկումը սովորաբար առաջանում է կոնքի հատակի՝ կնոջ ներքին սեռական օրգանները բնականոն դիրքում պահող մկանների տոնուսի իջեցման կամ դրանց ամբողջականության խախտման դեպքում։ Երևույթը կարող է առաջանալ, օրինակ, ծննդաբերության ժամանակ շեքի պատռվածքի դեպքում:

Արգանդի արտանկումը կանխելու համար հարկավոր է անմիջապես դիմել գինեկոլոգի և կատարել նրա տված ցուցումները: Արգանդի արտանկման ժամանակ կարելի է կատարել վիրահատություն:

Իսկ հնարավո՞ր է, արդյոք, արգանդի իջեցման բուժումից հետո կրկին հղիանալ

Արգանդի իջեցման պարագայում, եթե չկան բորբոքային և հորմոնալ խանգարումներ, հղիանալ հնարավոր է։ Ավելի մեծ խնդիր է հղիության պահպանումն ու ընթացքը։ Հղիության ընթացքն արգանդի իջեցման պարագայում լի է վտանգներով։

Առաջին հերթին հնարավոր է պտղի վիժում, վաղաժամ ծննդաբերություն, հղիության շրջանում անհարմար և տհաճ զգացողություններ։ Տվյալ խնդրի առկայության պարագայում նախընտրելի է վերացնել այն, ապա՝ հղիանալ։

Եթե խնդիրը պատշաճ կերպով վերացված է, և հղիություն չկա, ապա անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ պատճառը պարզելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ