Գլխավոր էջ Նորություններ Իրազեկման միջոցառում՝ մանկաբարձ-գինեկոլոգների և ոլորտի մյուս ներկայացուցիչների համար

Իրազեկման միջոցառում՝ մանկաբարձ-գինեկոլոգների և ոլորտի մյուս ներկայացուցիչների համար

1302
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը facebook-ի էջում գրում է.

« Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մանկաբարձ-գինեկոլոգների և ոլորտի մյուս ներկայացուցիչների համար կազմակերպել էր իրազեկման միջոցառում:

Այն նվիրված էր հետևյալ թեմաների և օրենսդրական ակտերի լուսաբանմանը՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրաման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 1024-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն «Բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված բժշկական հաuտատության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» համատեղ հրաման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի «Կանանց կոնսուլտացիայում կիրառվող առանձին փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 16-Ն հրաման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 25-ի «Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում կազմվող բժշկական ձևերը հաստատելու մասին» N 76-Ն հրաման:

Իրազեկման միջոցառումն անցկացրեցին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Անուշ Պողոսյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման և վերահսկողության վարչության պետ Մարինա Սամսոնյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման և վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ, վերահսկողության տեսուչ Վարդուհի Հարությունյանը:

Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բուժաշխատողները վերհանեցին ոլորտի հրատապ խնդիրները, լուծման համար անհրաժեշտ հարցերը, կարգավորումների հետ առնչվող թեմաները: ԱԱՏՄ ներկայացուցիչները ներկայացրեցին անհրաժեշտ պարզաբանումները և պատրաստակամություն հայտնեցին համագործակել բուժաշխատողների հետ, որպեսզի բուժհաստատությունները տեսչական ստուգումների ընթացքում հնարավոր չափ խուսափեն խախտումներից »:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ