Գլխավոր էջ Գլխավոր «Ալավերդի» բժշկական կենտրոնում նոր սկանդալ է հասունանում. մարզպետարանի պարզաբանումը

«Ալավերդի» բժշկական կենտրոնում նոր սկանդալ է հասունանում. մարզպետարանի պարզաբանումը

16505
0

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը:

Ըստ շրջանառվող լուրերի մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է եղել: Սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը: Ավելի ուշ մեզ հետ զրույցում Գևորգ Ազարյանը փաստեց, որ նախօրոք «դաբռո» չի ունեցել մարզպետի կողմից մրցույթին մասնակցելու այդ իսկ պատճառով երրորդ փուլում իրեն չեն ընտրել հանձնաժողովի անդամները:

Medmedia-ն հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան՝ ներկայացնելու մարզպետարանի պաշտոնական դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ:

Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ  «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 8-ին մարզպետի 2011թ դեկտեմբերի 22-ի թիվ 440-Ն որոշման պահանջներին համապատասխան անցկացման կարգով:

Լոռու մարզպետարանի քարտուղարության պետ Սամվել Մակարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից, որոնցից յուրքանչյուրն ունեցել է գնահատման կարգ: Առաջին փուլում մրցույթի մասնակիցները լրացրել են 50 հարցից բաղկացած թեստ, երկրորդ փուլում եղել է բանավոր հարցազրույց՝ բաղկացած 5 հարցից, իսկ երրորդ փուլ անցած մասնակիցները ներկայացրել են կազմակերպության զարգացման նախնական ծրագիր, որն էլ գնահատվել է հանձնաժողովի 7 անդամների կողմից:

Սամվել Մակարյանի խոսքով մրցույթում կարող էր հաղթել միայն այն անձը, ով կստանար 4 և ավելի «կողմ» ձայն, իսկ Գևորգ Ազարյանը ստացել է 6 դեմ և  1կողմ ձայներ:

Medmedia-ի հետ զրույցում Գևորգ Ազարյանը պնդեց, որ իրեն երկրորդ փուլում տվել են հավելյալ վեցերորդ հարցը, բացի այդ, իր իսկ խոսքով, հաձնաժողովի կազմը չէր կարող օբյեկտիվ գնահատել, քանի որ ենթարկվում է մարզպետին, և հավելեց, որ իր փաստաբանը նյութեր է պատրաստում դատարանում բողոքարկելու համար:

Կից ներկայացնում ենք հանձնաժողովի անդամների կազմը, որը ստեղծվել է մարզպետի 2019թ. հոկտեմբերի 7-ի թիվ 583-Ա որոշմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ