Գլխավոր էջ Գլխավոր « Շուտով կլսենք բուժաշխատողների կրճտման մասին »

« Շուտով կլսենք բուժաշխատողների կրճտման մասին »

1314
0

Այսօր կարդացի որ Արսեն Թորոսյանը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին կբուժվի անվճար:

Փաստորեն առողջապահական ոլորտում դեռ շարունակվում է բարելավումները: Երկար չենք սպասի, շուտով կլսենք բժշկական կենտրոնների օպտիմալացման մասին, կլսենք բուժաշխատողների կրճտման մասին, պետպատվերի վերաբաշխման մասին(իհարկե ՄԻԲՍ_ը չմոռանալով):

Դեռ նոր հաստատած ծրագրի պատճառով, մինչև 18 տարեկան անվճար բուժօգնություն, արդեն իսկ սկսել են տարբեր բժշկական կենտրոնների փակելու վերաբերյալ նախագծերը: Չէ որ բյուջեում այդքան ֆինանս չկա: Սակայն դա պետք է անմեղ ու քաղաքակիրտ ժպիտով `գարդասիլը ներկայացնելու համար:

Հարյուրավոր բժիշկներ մնալու են առանց աշխատանք: Բժիշկներ, ովքեր անմնացորդ իրենց կյանքը նվիրելեն իրենց աշխատանքին, մարդիկ ում համար բժիշկ լինելը` կոչում է: Եվ հանկարծ որևե մեկը փորձի ձայն հանել`կօգտագործվի իշխանական լծակները, կհարուցվի քրեական գործեր:

Հարգելի, կոլեգաներ չեմ հավատում որ այս ամենը ինքներդ չգիտեք, ինքներդ չեք գիտակցում, բայց նաև չեմ հասկանում ինչո՞ւ եք լռում: Երևի հանուն ոչնչի: Կից ներկայացնում եմ ցանկը` հույսով, որ կհասկանաք ձեր սրտի նախարարի հնարքները:

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=961170697574045&id=100010433703964

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ