Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները

Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները

566
0

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի փողոցներում վերստին աշխուժություն է: Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:

Կարանտինի պայմաններում աշխատել են միայն պարենի խանութներն ու դեղատները, բայց շաբաթասկզբին արտոնվել է նաև որոշ այլ ապրանքատեսակներ վաճառող խանութների աշխատանքը:

Ռուսաստանում հունիսի 5-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 8 հազար 726 նոր դեպք, ընդհանուր հաշվով ախտահարվել է մոտ մոտ 450 հազար մարդ:

Անցած 24 ժամում մահացել է 144 մարդ, Ռուսաստանում մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 հազար 528-ը:

Մոսկվայում ուժի մեջ մնացած սահմանափակումները կգործեն առնվազն մինչև հունիսի 14-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ