Գլխավոր էջ Նորություններ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆիջի պետությունը հաղթահարել է կորոնավիրուսը

Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆիջի պետությունը հաղթահարել է կորոնավիրուսը

382
0

Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆիջի պետությունում կարողացել են բուժել ու դուրս գրել կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտին։ Մահվան դեպքեր այնտեղ չեն գրանցվել, վարակակիրներ այլևս չկան։ Այս մասին Թվիթերում գրել է երկրի վարչապետը։

«Անգամ այն դեպքում, երբ մեր թեստավորումների քանակն ամեն օր աճում է, արդեն 45 օր է անցել այն օրից, երբ հայտնաբերել ենք մեր ամենավերջին վարակակրին։ Մահվան դեպքերի բացակայությամբ մեր առողջացումը կազմեց 100 տոկոս»,- գրել է Ֆրենկ Մբաինիմարաման։

Ընդհանուր առմամբ երկրում իրականացված թեստավորումների արդյունքում հայտնաբերվել է 18 վարակման դեպքում։ 880 հազար բնակչության համար սա բավական փոքր թիվ է։ Քիչ տարածման պատճառ է նաև այն, որ կղզեխմբային պետության բնակչությունը, ապրելով առանձին կղզիների վրա, բնականորեն մեկուսացված է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ