Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն

Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն

556
0

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հունիսի 4-ին ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար»,- գրել է Նիկողոսյանը։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին սպասվում է նշուառման փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ