Գլխավոր էջ Նորություններ «Կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի». Արտաշես Թադևոսյան

«Կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի». Արտաշես Թադևոսյան

963
0

Covid-19-ից մահաբերության ցուցանիշը այսօրվա դրությամբ մեզ մոտ աճում է, բաց դեռ խայտառակ չէ: Այսօր՝ հունիսի 4-ին,ԵՊԲՀ-ում կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։

«Մոտավոր 11 000-ից 170 մահացած`1,5-1,6 տոկոս է կազմում, որ միջին համաշխարհային ցուցանիշից ցածր է կրկնակի, եռակի անգամ, իսկ մահացության առումով, եթե հաշվոււմ ենք 3 մլն բնակչության հաշվով, կազմում է մոտ 55`1 մլն-ի հաշվարկով, որը մեր տարեկան ընդհանուր մահացության ցուցանիշի 4-5 տոկոսն է կազմում, բայց մահացության թվաբանությունը դեռ կարող է կտրուկ փոփոխվել, հետևաբար դժվար է գնահատական տալ»,- ասաց Արտաշես Թադևոսյանը:

Նրա խոսքերով՝ կարևոր է, թե ինչպես են գրանցում մահվան պատճառները։ Չնայած ԱՀԿ-ն տվել է շատ ստույգ ցուցումներ, թե ինչպես գրանցել մահացությունը և որպես մահվան պատճառ COVID-ը, բայց երկրների մեջ կա շատ մեծ տարբերություն։ Օրինակ՝ Օմանում ընդամենը մոտ 40 մահացած մարդ կա COVID-ից, իսկ Բելգիայում՝ մոտ 9000՝ նույն քանակությամբ հիվանդացածներից։ Դա նշանակում է, որ Բելգիայի առողջապահությունը 250 անգամ ավելի վա՞տ է կարողանում խնամել ու բուժել հիվանդներին, քան Օմանի ու Քուվեյթի բժիշկները:

«Այստեղ խոսքը գրանցման մոտեցումների մեծ տարբերության մասին է, դրա համար ես մեր թվերը դեռ կփորձեի զգույշ գնահատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի, պետք է զգուշանալ ու վախենալ խելամտության սահմաններում»,- նշեց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ