Գլխավոր էջ Գլխավոր Կյանքը՝ ժանտախտից առաջ

Կյանքը՝ ժանտախտից առաջ

376
0

Ընդհամենը երեք ամիս առաջ Հայաստանում տիրող մթնոլորտը կտրուկ շրջադարձ ապրեց։ 2020 թվականի սկիզբն այդքան էլ խոստումնալից չէր ամբողջ աշխարհի համար։ Երկիրը համատարած տիրեց COVID 19 ( կորոնավիրուս) կոչված համավարակը։
Մի պահ աշխարհը կանգ առավ․ Աստված փակեց մեր բերանները դիմակով, որովհետև հոգնել էր բամբասանքից, քննադատություններից։ Նա հնարավորություն տվեց բնությանը շնչել առանց մարդկության։ Ստիպեց մեզ վախենալ, որովհետև արդեն ոչնչից չէինք վախենում։ Ստիպեց մեզ հացին ձեռք տալ մաքուր ձեռքերով։ Դադարեցրեց աղոթքները եկեղեցում, որովհետև ոմանք այնտեղ էին գալիս միայն մեղքերից ազատ ժամանակ։ Նա հավասարեցրեց բոլորիս՝ հարուստ ու աղքատ, տնօրեն ու բանվոր։ Նա միանգամից ցույց տվեց մեզ մեր տեղը։ Մեր աչքերում բարձրացրեց բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին, առաքիչներին, ցույց տվեց, թե իրականում ում է պետք գնահատել ու ինչի համար։ Մարդիկ հեռվացել էին իրարից, իսկ հիմա համախմբել են ընտանիքներով։ Միանգամից կանգնեցրեց պատերազմները․ հիմա ողջ աշխարհում չկա պատերազմ։ Այժմ բոլորիս մոտ կա այն գիտակցումը, որ համավարակը կարող է տևել ամիսներ, բայց ամեն առավոտ որևէ նորություն դիտելիս հույսը երբեք չենք կորցնում, որ հնարավոր է տեսնենք ավարտը, ավարտը այս խուճապի, մարդկային կորուստների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ