Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն վերսկսել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա

ԱՀԿ-ն վերսկսել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա

534
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ անվտանգության և մոնիթորինգի կոմիտեն հայտնել է՝ պատճառ չկա փոխելու փորձարկումների ընթացքը:

Ավելի վաղ դեղամիջոցի փորձարկումները դադարեցվել էին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Հետազոտությունները ցույց էին տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ առաջացնել հիվանդների մոտ և մեծացնել մահվան ռիսկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ