Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իբուպրոֆենը կփորձարկեն կորոնավիրուսի դեմ բուժման համար

Իբուպրոֆենը կփորձարկեն կորոնավիրուսի դեմ բուժման համար

731
0

Իբուպրոֆենը, որը հակաբորբոքային եւ ցավազրկող միջոց է համարվում, կարող է լուծել նաեւ շնչառական խնդիրները: Նման կարծիք են հայտնել Լոնդոնի London’s Guy’s and St Thomas’ hospital հիվանդանոցի եւ Թագավորական քոլեջի բժիշկները:

Liberate անվանումը ստացած հետազոտության ընթացքում պացիենտների կեսը, որոնք կորոնավիրուսի դեմ բուժում են ստանում, կստանան իբուպրոֆեն: Ենթադրվում է, որ փորձին կմասնակցի 230 կամավոր:

Ավելի վաղ կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ իբուպրոֆենը կարող  է բուժել սուր շնչառական դիսթրես համախտանիշը՝ կորոնավիրուսի բարդացումներից մեկը, հաղորդում է BBC-ը:

Պանդեմիայի սկզբում մասնագետները մտավախություններ ունեին, որ իբուպրոֆենը կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ, որոնց մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի: Մտավախություններն ուժգնացել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեր Վերանը գրել է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպես օրինակ իբուպրոֆենը, կարող է խորացնել վարակը, եւ խորհուրդ է տվել պարացետամոլ օգտագործել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ