Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է»․ Դավիթ Խաժակյան

«Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է»․ Դավիթ Խաժակյան

703
0

«Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան:

Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարևան երկրի հետ հարաբերությունները` լարվածություն թողնելով պետությունների միջև:

Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու:

Իշխանության սիմվոլն է նաև այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:

Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, ապա նա չի ճանաչում ներկայիս իշխանությանը և վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ և իրենից ավել որևէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»:

Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1929289907204794&id=100003714096913

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ