Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Միջազգային կառույցների աջակցությունն աշխարհին՝ COVID 19- ի պայմաններում

Միջազգային կառույցների աջակցությունն աշխարհին՝ COVID 19- ի պայմաններում

622
0

Կորոնավիրուսի հետևանքով աշխարհը կրեց և դեռ շարունակում է կրել ֆինանսական մեծ վնասներ։Դրա հետևանքով առաջացած ֆինանսական կորուստը միջազգային կառույցները փորձում են վերականգնել՝ որոշ երկներին ցուցաբերելով աջակցություն։ Մենք առանձնացրել ենք երկրներ՝ բացահայտելով համավարակի ընթացքում ֆինանսական աջակցության ցուցանիշները։

Հայաստանին Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Հայաստանն ԱՄՆ֊ից ևս կստանա 1.1 միլիոն դոլարի աջակցություն։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ապրիլի 8-ին և 15-ին Պեկինից իրականացված երկու չվերթներով Հայաստան բերվեցին անհրաժեշտ առողջապահական պարագաներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից (IAEA) իրականացվող 6 մլն բյուջե ունեցող ծրագիրը ևս աջակցություն է ցուցաբերել մեր երկրի, որի արդյունքում Հայաստան են բերվելու նոր տիպի 2000 թեստեր, որոնք մի քանի ժամվա ընթացքում ցույց են տալիս թեստավորման արդյունքները։

Մայիսի 15-ին ՄԱԿ-ի հիմնադրամը 1 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում ՄԱԿ-ի մասնաճյուղերին` առողջապահության ոլորտում ճգնաժամին արձագանքելու և խոցելի խմբերին համավարակի սոցալ-տնտեսական հետևանքներից ազատելու համար: Վրաստանին աջակցություն է ցուցաբերել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը հատկացնելով 200 միլիոն դոլար:

ԱՄՆ պետդեպարտամենտը և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 1,7 միլիոն դոլար են հատկացրել Ադրբեջանին ՝ բժշկական օգնության տեսքով: Մարտի սկզբից ի վեր, ռուսական կողմը 120 միավոր թեստային համակարգեր նվիրաբերեց անվճար ՝ Ադրբեջանում COVID-19- ի լաբորատոր ախտորոշման 12 հազար ուսումնասիրության համար: Արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ Չինաստանը նախատեսում է նաև Ադրբեջանին տրամադրել բժշկական օգնության երկրորդ փաթեթ, որում ներառված կլինեն ռեսպիրատորներ, պաշտպանիչ հագուստ և այլ բժշկական պարագաներ:

Իր հերթին, Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է հատկացրել Արևելյան գործընկերության երկրներին (Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Հայաստան)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Որպես կորոնավիրուսի բռնկման գլոբալ արձագանքի մաս, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկերության երկրներին: Եվրահանձնաժողովը որոշել է 140 միլիոն եվրո հատկացնել ծրագրի անդամ երկրներին: Բացի այդ, Հանձնաժողովը նաև կհատկացնի մինչև 700 միլիոն եվրո արժողությամբ միջոցներ՝ կորոնավիրուսների սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար։

Հիշեցնենք,որ այս պահին  Հայաստանում հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում:

Վրաստանում այսօր կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է հաստատվել:Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 800 դեպք: Առողջացել է ևս 6 մարդ, ապաքինված քաղաքացիների թիվը  640 է: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 2424 քաղաքացի։

Հունիսի 2-ի տվյալներով Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարաքվածների 248 նոր դեպք։ Փետրվարի 28-ից մինչ օրս վարաքվածների թիվը հասել է 5494-ի, առողջացել են 3428 մարդ, մահացել՝ 63 անձ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ