Գլխավոր էջ Medmedia TV Թե ինչու՞ է աշխատանքից ազատվել առողջապահության փոխնախարարը (Տեսանյութ)

Թե ինչու՞ է աշխատանքից ազատվել առողջապահության փոխնախարարը (Տեսանյութ)

15030
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել էր առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Նրան աշխատանքից ազատելու պատճառների մասին որևէ տեղեկություն հրապարահված չէր։ MedMedia-ն կապ հաստատեց Հովհաննես Հարությունյանի հետ, ով ասաց, որ պատճառների մասին հարցնենք առողջապահության նախարաի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանից։ Այն հարցին, թե կապ ունի արդո՞ք իր հոր և համահայկական հիմնադրամի տարաձայնությունների հետ․ Հարությունյանը անհեթեթ համարեց։

Կապ հաստատեցինք նաև Ալինա Նիկողոսյանի հետ, ով հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այլ մանրանասների մամուլի քարտուղարը չէր տիրապետում։ Կրկին փորձեցինք կապ հաստատել Հովհաննես Հարությունյանի հետ, սակայն հաջորդ զանգերը մնացին անպատասխան։

Կից ներկայացնում ենք Հովհաննես Հարությունյանի և MedMedia-ի հեռախոսազրույցը ամբողջությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ