Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության նախարարին ինչ֊որ մեկը կարո՞ղ ա արթնացնի. ահազանգում է ֆեյսբուքի օգտատեր Արեգ...

Առողջապահության նախարարին ինչ֊որ մեկը կարո՞ղ ա արթնացնի. ահազանգում է ֆեյսբուքի օգտատեր Արեգ Սարդարյանը

1605
0

Ֆեյսբուքի օգտատեր Արեգ Սարդարյանը իր էջում գրել է. «Առողջապահության նախարարին ինչ֊որ մեկը կարո՞ղ ա բզի, արթնացնի։ Չնայած, որ ինքս շատ լավ հասկանում եմ, թե ինչ բարդ իրավիճակ ա հիմա երկրում՝ պիտի ասեմ, որ մարդիկ մնացել են գրեթե անպաշտպան։ Ուրեմն, մարդը զանգում ա ԱՆ թեժ գիծ և հայտնում, որ ընտանիքով ունեն վարակի ախտանշաններ, իսկ օպերատորը հորդորում ա զանգել պոլիկլինիկա։ Զանգում են։ Պոլիկլինիկայից հորդորում են կապվել իրենց բժշկի հետ։ Կապվում են։ Բժիշկն ասում ա՝ 3 օրից կկարողանա մոտենալ, բայց քանի որ ընտանիքի անդամներից մեկն առողջական խնդիրներ ունի (հարակից հիվանդություններ), նույն օրը բժիշկը ժամանակ ա գտնում ու մոտենում։ Էդ պահին ընտանիքի անդամներից միայն էդ խնդիրներն ունեցող անձը ջերմություն չի ունենում։ Բժիշկը խնդրում ա հաջորդ օրը գնալ պոլիկլինիկա, ստանալ ուղեգիր ու գնալ այլ պոլիկլինիկա՝ ռենտգեն հետազոտություն անցնելու, ինչից հետո թեստավորեն, եթե ցուցում լինի։ Բժիշկը խորհուրդ ա տալիս նաև շտապ օգնություն կանչել, եթե տվյալ մարդու ջերմությունը բարձրանա կամ ինքնազգացողությունը վատանա։ Ջերմությունը բարձրանում ա, ինքնազգացողությունը վատանում ա, ինչից հետո զանգում են շտապ օգնություն։ Օպերատորն ասում ա՝ չեն կարող մոտենալ։ Իրեն բացատրում են, որ էդ մարդու վիճակը լավ չի, ու՞մ դիմեն, եթե ոչ շտապ օգնության ծառայությանը։ Պատասխան՝ թեժ գիծ, պոլիկլինիկա։ Զանգողը բացատրում ա, որ էնտեղից էլ այլ տեղ են ուղղորդում, հիմա՝ հո, հրշեջ չե՞ն կանչելու։ Պատասխանը հնչում ա. «Հանգստացե՛ք, տիկին ջա՜ն»։ Մուննաթից հետո հեռախոսը կախում ա օպերատորը։ Թեժ գիծը զանգերի չի պատասխանում։
Ի դեպ, մեկ օր առաջ էդ մարդը բարեխղճորեն զանգում ա աշխատավայր ու տեղեկացնում, որ ինքն ու հարազատները խնդիր ունեն, ու ճիշտ կլինի՝ աշխատանքի չներկայանա որոշ ժամանակ։ Հաջորդ օրը գործատուն կապ ա հաստատում ու հորդորում կա՛մ ներկայանալ աշխատանքի, կա՛մ ազատման դիմում ներկայացնել։
Հիմա, էս մարդիկ ո՞նց պաշտպանեն հա՛մ իրանց առողջությունը, հա՛մ իրավունքները։ Պետություն կա՞ ստեղ, թե՞ չկա։ Քնա՞ծ եք։
Հ.Գ. Իրավիճակը շատ մեղմ ու ընդհանուր գծերով ա ներկայացված։ Ընդհանրապես գույները խտացված չեն։

https://www.facebook.com/areg.sardaryan.3

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ