Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Փակե՛ք երկիրը 15 օրով»․ Ռուբեն Մխիթարյան

«Փակե՛ք երկիրը 15 օրով»․ Ռուբեն Մխիթարյան

623
0

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գրառումը․

«Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք:

1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով:

2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը:

3. Բանկերին ու հարկայինին ասեք խելոք մնան 2-3 ամիս: Ես որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնեն:

4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ:

5. ՓԱԿԵՔ ԵՐԿԻՐԸ 15 ՕՐՈՎ:

ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ:
ՀԱՅՏԱՐԱՐԵՔ ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ:

ՓՐԿԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ»:

Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը:…

Geplaatst door Ռուբեն Մխիթարյան op Dinsdag 2 juni 2020

 

Խմբագրության կարծիքը կարող է չհամապատասխանել գրառում կատարած անձի կարծիքի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ