Գլխավոր էջ Գլխավոր Վարչապետն անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում....

Վարչապետն անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում. ԱԺ պատգամավորները մտահոգ են

465
0

«Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետը և իր ընտանիքը վարակված են կորոնավիրուսով, դա նշանակում է, որ վարչապետն ընդամենն օրեր առաջ վարակակիր է եղել, օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում, ձեզանից շատերը կոնտակտի մեջ են եղել, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- հարցն ԱԺ-ում այսօր բարձրացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ես նախկինում պատասխանել եմ ձեր հարցին, մի քիչ հանգամանքներն այլ էին, մի անգամ էլ կպատասխանեմ, բայց առիթի դեպքում»,- պատասխանեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։

Վարչապետի վարակված լինելու փաստ միակը չէ, որից վախենում են օրեր առաջ նրա հետ շփված պատգամավորները։ Երեկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում էր անցկացրել եւ այդ մասին հանրությանն անձամբ տեղեկացրել պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Պատգամավորները զարմացած  են՝ ինչպես են նրան թույլ տվել մասնակցել նիստերին, եթե այդ բուժհաստատությունում աշխատող  բուժաշխատողները նախ մեկուսանում են, հետո նոր շփվում մարդկանց հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ