Գլխավոր էջ Գլխավոր Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

856
0

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25 երեխա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Այս պահին նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ դպրոց են ժամանում նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ