Գլխավոր էջ Գլխավոր Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է

5415
0

Այսօր՝ մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն հաստատել է, որպես «Առանց ծխախոտի օր»:
Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։
Medmedia.am-ը ևս կարևորելով օրն ու ծխախոտի դեմ պայքար խնդրի շուրջ զրուցել է «Աստղիկ» ԲԿ նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ:

«Առաջնահերթ ծխախոտի պարբերաբար օգտագործումը բերում է թոքի քաղցկեղի առաջացման, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, այլ օրգան համակարգերի քաղցկեղի առաջացման, սեռական խնդիրների, ընդհում մինչև իմպոտենցիա»,-մանրամասնեց նյարդաբանը: Անուշ Գասպարյանի խոսքով՝ ապացուցված է ծխախոտի և վարակիչ հիվանդությունների, մասնավորապես տուբերկուլոզի միջև կապը՝ այն ավելացնում է հիվանդացությունը և նպաստում հիվանդության կրկնելիությանը: «Հարկ է նշել որ ծխախոտի օգտագործումը բերում է տրմդրության հաճախակի անկման և դեպրեսիաների»,-նշեց մասնագետը:

Խոսելով ծխելու դեմ պայքարի եղանակներից, Անուշ Գասպարյանն ասաց, որ ամենաարդյունավետ տարբերակներկց մեկն իրազեկումն է՝ ծխելու վնասակարության, ծխախոտով պայմանավորված հիվանդությունների առաջացրած անդառնալի վնասների մասին: Ինչպես զրուցակիցս նշեց, հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության կառուցվածքում ծխախոտ օգտագործում են 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ