Գլխավոր էջ Medmedia TV Ախտահանվել են ՊԲ մի շարք կառույցներ

Ախտահանվել են ՊԲ մի շարք կառույցներ

1153
0

Մայիսի 30-ին մանրակրկիտ ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային և այլ նշանակության շինությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Պաշտպանության  նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ:

Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ