Գլխավոր էջ Հարցազրույցներ Հղիության պլանավորումը որպես առողջ հղիության հիմանքար

Հղիության պլանավորումը որպես առողջ հղիության հիմանքար

6468
0

Հղիության պլանավորումը նույնքան  կարևոր էորքան հղիության ընթացքըՀետևաբարայդ երջանիկ իրադարձությանը պետք է պատրաստվել և‘ հոգեպեսև‘ ֆիզիկապես:

Եթե ամուսնական զույգը պլանավորում է երեխա ունենալ, նախ և առաջ հարկավոր է ստուգել ընդհանուր առողջական վիճակը, քանի որ ապագա փոքրիկի առողջությունը անմիջականորեն կապված է ծնողների առողջական վիճակից: Թեման կարևորելով Medmedia.am-ը այն քննարկել է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ Լիլիթ Հակոբջանյանի հետ: «Զույգի հետազոտությունը թույլ է տալիս խուսափել մի շարք հիվանդություններից, վարակներից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, կանխատեսել հնարավոր բարդություններն ու գենետիկ հիվանդությունները, որ կարող է ժառանգել երեխան»,-ասաց բժշկուհին:

Հղիությանը նախապատրաստվելիս, մասնագետը ուշադրություն հրավերեց  հետևել կանոնների վրա. «Զույգերը պետք է հրաժարվեն վնասակար սովորություններից: Առողջ սերմնաբջիջներ ունենալու համար տղամարդը երեք ամսով պետք է հրաժարվի ծխախոտից, խմիչքից, սաունաներից, ծանր ֆիզիկական ակտիվությունից»:

Շարունակելով միտքը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է ստանալ ընդհանուր գինեկոլոգիական խորհրդատվություն`  համակցված մի քանի հետազոտությունով՝ ներզննում, արյան և մեզի ընդհանուր քննություն, զարկերակային ճնշման չափում, գերձայնային հետազոտություն և այլն: «Միարժամանակ պետք չէ մոռանալ ատամնաբույժին այցելելու մասին, քանզի բերանի հիվանդ խոռոչը ինֆեկցիայի աղբյուր է մոր և պտղի համար: Մեր տարածաշրջանի առանձնահատկություններից ելնելով կարևոր է նաև հաշվի առնել կնոջ վահանաձև գեղձի ֆունկցիայի աշխատանքն ու արյան խտության մակարդակը»,-ընդգծեց Լիլիթ Հակոբջանյանը շեշտադրելով, որ  ամենակարևորը՝ հղիության պլանավորումը պետք է սկսել մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցից դեռևս 3-4 ամիս առաջ: «Առողջ մարմնում, առողջ ընտանեկան մթնոլորտում պետք է ծնվի առողջ բալի»,-եզրափակեց բժշկուհին:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ