Գլխավոր էջ Գլխավոր Պլաստիկ վիրահատությունների հոգեբանական կողմերը

Պլաստիկ վիրահատությունների հոգեբանական կողմերը

4704
0

Այսօր պլաստիկ վիրաբույժին այցելելը նույնն է, ինչ կոսմետոլոգի կամ վարսահարդարի մոտ հաճախելը:  Արդյունքում դրսում քայլելիս մատների վրա կարելի հաշվել մարդկանց,  որ  էսթետիկ միջամտության չեն դիմել: Ընդ որում՝ տարբերույթուն չկա կին, թե տղամարդ: Medmedia.amը էսթետիկ միջամտությունների այս չափ տարածվածության հոգեբանակն պատճառների մասին զրուցել է հոգեբան Արմինե փաշայանի հետ:

«Արտաքին բարդույթների հիմքում, որպես կանոն, ընկած են լինում ներքին, հոգեբանական բարդույթներ: Եվ կյանքի այն փուլերում, երբ ամեն ինչ շատ լավ է, մարդը երջանիկ է, ստանում է այն ամենն, ինչ ուզում է, չի կենտրոնանում իր արտաքնի վրա, ուղղակի ապրում է՝ սիրելով իրեն և հոգ տանելով իր մասին», -ասաց հոգեբանը:

Մասնագետի խոսքով՝ պլաստիկ վիրաբուժության դիմող մարդը, ով ուզում է փոփոխել իր արտաքինը, հաճախ ուզում է փոփոխություն իր կյանքում, նա անկեղծորեն հավատում է, որ այդ արտաքին փոփոխությունից հետո նրա բոլոր խնդիրները, որոնք խանգարում են իրեն լինել երջանիկ, կանցնեն. «Բայց, ցավոք սրտի, այս խնդիրները ոչ մի կապ չունեն արտաքին տեսքի հետ, և մարդը հաճախ պլաստիկ փոփոխությունից հետո հասկանում է, որ իր կյանքում ամեն ինչ մնացել է առաջվա պես, ոչինչ այդպես էլ չի փոխվել, նա չի դարձել ավելի երջանիկ, ինչը կարող է ստիպել մարդուն գիտակցել այն խնդիրները, որոնք նա ունի և կարող է առաջ բերել դեպրեսիա»-պարզաբանեց Արմինե Փաշայանn շարունակեց. «Կամ կարող են լինել դեպքեր և շատ տարածված են դրանք , երբ մարդու մի վիրահատությանը հաջորդում է մյուսը, երկրորդը, երրորդը և այդպես էլ նա չի կարողանում գտնել այն, ինչ իրականում փնտրում է: Եվ առաջ է գալիս թվացյալ զգացողություն, որ նա կարողանում է վերահսկել իր կյանքը»: Հոգեբանը նաև նշեց, որ մարդը կարող է նաև չընդունել այն դերը, որն ունի, կյանքում, չընդունել իրեն այնպիսին, ինչպիսին, որ կա և կարծել, որ, արտաքնապես փոխվելով, կկարողանա դառնալ «ուրիշ», արդյունքում նորից բախվելով վերոնշյալ խնդրին. չէ՞ որ ՙինքդ քեզանից չես փախչի՚:

«Անշուշտ, կան դեպքեր, երբ մարդը կարող է դիմել վիրաբույժի՝ ունենալով իրական խնդիր, որի շտկումը իսկապես դրական հետևանքներ կարող է ունենալ, ես , իհարկե , չեմ խոսում այդ դեպքերի մասին»,-ընդգծեց զրուցակիցս:

MedMedia.am-ի բոլոր ընթերցողներին հոգեբանը խորհորդ տվեց. «Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է խորհրդատվություն անցնել մասնագետի մոտ, ում օգնությամբ մարդը կհասկանա, թե ինչ պատճառներ կան ընկած արտաքինը փոխելու իր ցանկության հիմքում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ